• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

  • 30/11/2017

Վիկտորինա

Վիկտորինա

Վիկտորինա 960 720 118 ավագ դպրոց

Նոյեմբերի 24-ին 10-րդ բնագիտական դասարանում անցկացվեց վիկտորինա կենսաբանությունից` «Բջիջ» թեմայով: Դասարանը բաժանվել էր 2 խմբի՝ տղաների և աղջիկների: Վիկտորինան շատ բովանդակալից էր և անցավ աշխույժ մթնոլորտում: Այն շատ հետաքրքրեց թիմերին, նրանց երկրպագուներին, ինչպես նաև ուսուցիչներին: Միջոցառումը ուղեկցվում էր կենսաբանության մասին էկրանին տեղադրված հարցերով, առաջադրանքներով և նկարներով: Առաջադրվող հարցերին ճիշտ և արագ պատասխանում էին և´ տղաների, և´ աղջիկների թիմերը, բայց առավել բարձր արդյունք ցուցաբերեց աղջիկների թիմը/44-41/ : Վերջում տեղի ունեցավ քննարկում աշակերտների և ուսուցիչների միջև:

Թողնել մեկնաբանություն