Նոյեմբերի 27-ին սովորողների մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպվեց ավագ դասարանների մի խումբ սովորողների այցը Եվրոպական կրթական ակադեմիա: Սովորողները շրջեցին բուհի բոլոր ֆակուլտետներով, եղան գրադարանում, շախմատի սենյակում, բուֆետում, հանդիպեցին ֆակուլտետների դեկանների կամ ներկայացուցիչների հետ, ստացան հանգամանալից տեղեկություններ ակադեմիայի կրթական համակարգի և ընդունելության կարգի մասին: Սովորողները ամբողջությամբ տեղեկացված և լավ տպավորությամբ վերադարձան:
Թողնել մեկնաբանություն