Հոկտեմբերի 26-ին հ. 118 ավագ դպրոցի 10-րդ տնտեսագիտական 1, տնտեսագիտական 2 և 10-րդ լեզվապատմագիտական դասարանների միջև անցկացվեց վիկտորինա հայոց լեզվից «Սովորենք հայերեն» կարգախոսով: Դասարանները ներկայացան թիմերով, որոնք ունեին տարբերերանշաններ և անուններ՝ «Ծիածան», «Հայք», «Աստղեր»: Վիկտորինան անցավ աշխույժ մթնոլորտում և շատ հետաքրքրեց թիմերին, նրանց երկրպագուներին, ինչպես նաև ուսուցիչներին: Միջոցառումը ուղեկցվում էր հայոց լեզվի մասին էկրանին տեղադրված ասույթներով: Առաջադրվող հարցերին ճիշտ և արագ պատասխանում էին գրեթե բոլոր թիմերը, բայց առավել բարձր արդյունք ցուցաբերեց լեզվապատմագիտական դասարանը ներկայացնող «Հայք» թիմը: Այդ օրը աշակերտները սովորեցին նոր բառեր, հարստացրին գիտելիքները:
Թողնել մեկնաբանություն