Գիտափառատոնի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, «Ռուսալ Արմենալ» գործարանի գլխավոր տնօրեն Ադոլֆ Զալցմանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հանրապետության մի շարք դպրոցների աշակերտներ, այդ թվում նաև Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի մի խումբ աշակերտներ, բնագիտական մասնախմբի ուսուցիչներ և ուրիշներ:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ով շրջեց տաղավարներով, զրուցեց ուսանողների և ցուցադրությունների այլ մասնակիցների հետ, ինչպես նաև մասնակցեց գիտափառատոնի շրջանակում անցկացվող դասախոսություններին և գիտահանրամատչելի ֆիլմերի ցուցադրություններին:
Հեղուկ ազոտում սառեցված խորհրդանշական կարմիր ժապավենի կոտրմամբ ազդարարվեց միջոցառման սկիզբը: Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի նախասրահում, դահլիճներում և գրադարանի մասնաշենքում տեղադրված տաղավարներում մասնակիցները սկսեցին իրենց ցուցադրությունները:
Թողնել մեկնաբանություն