Ինչպես տեղեկացրել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը.
այսօր, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում «Դպրոցական կայքեր» մրցույթի հաղթող դպրոցների ղեկավարների և կայքերը գործարկող մասնագետների հետ: ԿՏԱԿ-ի տնօրեն Ա.Պողոսյանը շնորհավորեց հաղթողներին, նրանց հանձնեց պատվոգրեր և մրցանակներ: Հանդիպման ընթացքում ԿՏԱԿ-ի աշխատակիցները հյուրերի հետ քննարկեցին արդյունավետ համագործակցության և կրթական ՏՀՏ-ների կիրառմանը վերաբերվող տարբեր հարցեր:
Ինչպես հայտնի է, «Դպրոցական կայքերի» մրցույթն ամփոփվել էր 2017թ. դեկտեմբերին, իսկ մրցույթի արդյունքների և հաղթող դպրոցների մասին տեղեկատվությունը ԿՏԱԿ-ի կայքում և «Հայկական կրթական միջավայր» պորտալում տեղադրվել էր դեկտեմբերի 21-ին:
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Երևանի և մարզերի 51 դպրոցներ, որոնցից 41-ը գործում են Հայկական կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցի http://schoolsite.am տիրույթում:
Հայկական կրթական ցանցից (ՀԿՑ) դուրս գործող տասը կայքերից հաղթող էր ճանաչվել Երևանի Ար. Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի կայքը (https://118highschool.am), իսկ ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում (WordPress համակարգի կաղապարով) ստեղծված և գործարկվող կայքերից մրցանակների էին արժանացել.
- Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի կայքը (http://fantan.schoolsite.am/)՝ առաջին մրցանակ,
- Լոռու մարզի ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի կայքը (http://polytechvanhs.schoolsite.am)՝ երկրորդ մրցանակ,
- Արարատի մարզի Արտաշատի Հովհ. Թումանյանի անվան հ.2 հիմնական դպրոցի կայքը (http://artashat2.schoolsite.am)՝ երրորդ մրցանակ:
Թողնել մեկնաբանություն