2018թ. մարտի 15-ին հ. 118 ավագ դպրոցում տեղի ունեցավ «Ով ավելի շատ» խորագրով մրցույթ՝ ձեռքերի ծալում և ուղղում հենում-պառկած դրությունից ծափերով, որին մասնակցեցին 10-12-րդ դասարաններում սովորող թվով 13 տղաներ: Կատարվեց վիճակահանություն և ըստ հերթականության կատարեցին վարժությունը: Մրցույթը ընթացավ շատ բուռն, բոլոր մասնակիցները չափազանց ոգևորված էին և բոլորի գործողությունները ուղղված էին հաղթանակի հասնելուն:
Մրցույթի արդյունքում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
1-ին տեղ- Գեորգի Գալստյանը /11-րդ պատմագիտական դասարան/
2-րդ տեղ- Հայկ Սարգսյան / 10-րդ լեզվապատմագիտական դասարան/
Ռոբերտ Սարգսյան / 11-րդ բնագիտական դասարան/
3-րդ տեղ- Ժիրայր Հովհաննիսյան / 12-րդ բնագիտական դասարան/
Թողնել մեկնաբանություն