Ավարտվեց կենսաբանության օլիմպիադայի հանրապետական փուլը
2018թ․ մարտի 30-ին և 31-ին Երևանի թիվ 118 ավագ դպրոցում անցկացվեց կենսաբանության օլիմպիադայի հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցելու իրավունք էին ստացել թվով 101 աշակերտ, որին մասնակցեցին 100-ը։
Մինչ օլիմպիադայի սկսվելը մասնակիցներին ողջունեցին և հաջողություն մաղթեցին դպրոցի տնօրեն Կ․Հովակիմյանը և կենսաբանության հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Գ․Ղուկասյանը։ Ներկաներին իրենց ելույթով ողջունեցին թիվ 118 ավագ դպրոցի աշակերտները։ Օլիմպիադայի ընթացքին հետևում էր ՀՀ ԱԺ պատգամավոր տիկին Ռ․Մուրադյանը։
Օլիմպիադան անցկացվեց երկու փուլերով՝ 1-ին օրը – փորձարական և 2-րդ օրը – տեսական։ Փորձարարական և տեսական փուլերի արդյունքների ամփոփումից հետո 1-ին կարգի դիպլոմի արժանացան 4 աշակերտ, 2-րդ կարգի դիպլոմի՝ 5, 3-րդ կարգի դիպլոմի՝ 9 և գովասանագրերի՝ 13 աշակերտները։
Բոլոր դիպլոմակիր աշակերտները հնարավորություն ստացան մասնակցելու միջազգային օլիմպիադայի 4 մասնակիցների ընտրության մրցույթին։
Թողնել մեկնաբանություն