• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

  • 01/04/2018

«Ես բնագետ եմ» աշակերտական կոնֆերանս

«Ես բնագետ եմ» աշակերտական կոնֆերանս

1003 222 Arevik Petrosyan

2018թ. ապրիլի 14-ին ՀՀ ԿԳՆ Ա․Երզնկյանի անվան հ․ 118 ավագ դպրոցը կազմակերպում է «Ես բնագետ եմ»խորագրով ամենամյա աշակերտական մեկօրյա կոնֆերանսը:  Կոնֆերանսին կարող են մասնակցել 7-12-րդ դասարաններում սովորողները։

Կոնֆերանսի  նպատակն է՝

 

  • Նպաստել դպրոց-բուհ, դպրոց–գիտություն կապի ամրապնդմանը
  • Խորացնել բնագիտական առարկաների գիտելիքները
  • Ծանոթանալ գիտական արդի խնդիրներին և նրանց լուծման ժամանակակից մոտեցումներին
  • Նպաստել դպրոցներում բնագիտությամբ հետաքրքրվող  սովորողների համագործակցությանը
  • Սովորողների մոտ ձևավորել մեծ լսարանի առջև ելույթ ունենալու հմտություններ

 

Կոնֆերանսը կազմակերպվում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և «Երիտասարդ կենսաքիմիկոսների ասոցիացիա»  ՀԿ-ի մասնակցությամբ։

Կոնֆերանսը ընթանալու է երեք փուլով՝ գլխավոր զեկուցումներ, զեկուցումներ խմբերում և ուսուցողական գործնական փուլ։

Գլխավոր զեկուցումներով հանդես կգան տարբեր հաստատություններ ներկայացնող  կենսաբաններ և քիմիկոսներ։

Խմբերում զեկուցողները կլինեն տարբեր դպրոցներից հայտագրված սովորողներ։

Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, իսկ հյուրերի կողմից ընտրված լավագույն ելույթները կարժանանան պատվոգրերի և մրցանակների։

Գրանցման հայտ կարելի է ներկայացնել և՛ որպես ունկնդիր, և՛ որպես զեկուցող։

Գրանցվելու և տեղեկությունների համար` https://118highschool.am։

 

Սիրով՝ Ա․Երզնկյանի անվան հ․ 118 ավագ դպրոց

Leave a Reply

Բաժանորդագրվել մեր նորություններին