2017 թվականի հունիսին, Արամայիս Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի 11-րդ ֆիզմաթ դասարանի մի քանի աշակերտներ մասնակցեցին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի կողմից կազմակերպված «Ամառային դպրոց 2017»-ին: Ցուցաբերելով առաջադիմություն և հետաքրքրություն ֆիզիկայի ոլորտում` մեր աշակերտները միացան ֆիզիկայի ինստիտուտի երիտասարդ ֆիզիկոսների «YeSem» խմբին:Իսկ արդեն այս տարի` մայիսի 17-ին, բարեհաջող հանձնելով քննությունը, Արամայիս Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի 11-րդ ֆիզմաթ դասարանի սովորողներ Լիլիթ Վարդանյանը և Հեղինե Նավասարդյանը, 10-րդ ֆիզմաթ դասարանի սովորող Արփինե Թումանյանը հնարավորություն ստացան մասնակցելու «Ամառային դպրոց 2018»-ին, որը կանցկացվի Նոր Ամբերդում ` ֆիզիկայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոնում: Այնտեղ մասնակիցները կշփվեն Գերմանիայից ժամանած հայտնի գիտնականների հետ, կլսեն դասախոսություններ, կծանոթանան այնտեղ օգտագործվող սարքավորումներին:
Շնորհավորում ենք մեր սիրելի աշակերտներին` ցանկանալով նորանոր հաջողություններ բարձրունքներ նվաճելու ճանապարհին:
Թողնել մեկնաբանություն