2018թ. ապրիլի 14-ին ՀՀ ԿԳՆ Ա․Երզնկյանի անվան հ․ 118 ավագ դպրոցը կազմակերպում է «Ես բնագետ եմ»խորագրով ամենամյա աշակերտական մեկօրյա կոնֆերանսը: Կոնֆերանսին կարող են մասնակցել 7-12-րդ դասարաններում սովորողները։
Կոնֆերանսի նպատակն է՝
- Նպաստել դպրոց-բուհ, դպրոց–գիտություն կապի ամրապնդմանը
- Խորացնել բնագիտական առարկաների գիտելիքները
- Ծանոթանալ գիտական արդի խնդիրներին և նրանց լուծման ժամանակակից մոտեցումներին
- Նպաստել դպրոցներում բնագիտությամբ հետաքրքրվող սովորողների համագործակցությանը
- Սովորողների մոտ ձևավորել մեծ լսարանի առջև ելույթ ունենալու հմտություններ
Կոնֆերանսը կազմակերպվում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և «Երիտասարդ կենսաքիմիկոսների ասոցիացիա» ՀԿ-ի մասնակցությամբ։
Կոնֆերանսը ընթանալու է երեք փուլով՝ գլխավոր զեկուցումներ, զեկուցումներ խմբերում և ուսուցողական գործնական փուլ։
Գլխավոր զեկուցումներով հանդես կգան տարբեր հաստատություններ ներկայացնող կենսաբաններ և քիմիկոսներ։
Խմբերում զեկուցողները կլինեն տարբեր դպրոցներից հայտագրված սովորողներ։
Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության վկայականներ, իսկ հյուրերի կողմից ընտրված լավագույն ելույթները կարժանանան պատվոգրերի և մրցանակների։
Գրանցման հայտ կարելի է ներկայացնել և՛ որպես ունկնդիր, և՛ որպես զեկուցող։
Գրանցվելու և տեղեկությունների համար` https://118highschool.am։
Սիրով՝ Ա․Երզնկյանի անվան հ․ 118 ավագ դպրոց
Հարգելի կազմակերպիչներ,խնդրում եմ նշել աշակերտական զեկույցներին ներկայացվող պահանջը / ծավալ,թեմա,ժամանակ/