Հ. 118 ավագ դպրոցի սովորողներ Մարիանա Կարապետյանը, Կարինե Առաքելյանը և Սվետլանա Ղարիբյանը հայտ էին ներկայացրել մասնակցելու ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետի կողմից կազմակերպված ամենամյա աշնանային ցուցահանդեսին: Նրանց «Խոնարհում հայրենիքիս», «Հայրենիքիս հետ», «Աշուն» խորագրով նկարները ընտրվել են լավագույնների շարքում և նոյեմբերի 8-ին ներկայացվել ցուցահանդեսի: Իրենց ստեղծագործական ինքնատիպ աշխատանքների համար նրանք ստացան շնորհակալագիր:
Թողնել մեկնաբանություն