Նոյեմբերի 9-ին կայացավ ավանդական դարձած «Լավագույն ընթերցող»(«Лучший чтец») մրցույթը: Մրցույթին մասնակցեցին դպրոցի 10-12-րդ դասարանների սովորողները: Ընթերցեցին Մ. Ցվետաևա, Ա. Պուշկին, Գ. Մարկես, նաև ժամանակակից պոեզիա: Հաղթողներ ճանաչվեցին 10-րդ տնտեսագիտական 1 դասարանի սովորող Լիզա Նալբանդյանը, 10-րդ ֆիզմաթ դասարանի սովորողներ Լուսինե Հարությունյանը և Մարիանա Քոչարյանը: Նրանք արժանացան պատվոգրերի:
Թողնել մեկնաբանություն