Այսօր` հունվարի 24-ին, ՀՀ ԿԳՆ Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի հերթական նիստը․ աշակերտական խորհրդի նախագահ Գարիկ Աբրահամյանն առաջարկեց հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ դպրոցի սովորողների միջև անցկացնել հրաձգության մրցումներ: Աշակերտական խորհրդի անդամները մեծ ոգևորությամբ ընդունեցին նրա առաջարկը և ստացան համապատասխան հարձնարարականներ: Աշակերտական խորհրդի անդամները որոշեցին նաև ստեղծել դպրոցի շնորհալի սովորողների՝ մարզային և հանրապետական մարզական ու մշակույթի ոլորտում ստեղծագործական ու կատարողական մրցույթներից ստացած պատվոգրերը ներկայացնող պատի ստենդ(վահանակ):
![](https://118highschool.am/wp-content/uploads/2017/01/15302312_743602209149609_1040679846_o-1024x768.jpg)
Թողնել մեկնաբանություն