Փետրվարի 21-ին դպրոցի 10-11-րդ դասարանների մի խումբ սովորողներ տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Հերմինե Ասկիջյանի և 11-րդ դասարանի դասղեկ Աննա Թումաղայանի ղեկավարությամբ մասնագիտական կողմնորոշման նպատակով այցելեցին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան: Այցելությունը կազմակերպվել էր համալսարանի ընդունելությունների բաժնի աշխատակիցների կողմից: Սովորողներն անցկացրին հետաքրքիր և բովանդակալից օր, շրջեցին համալսարանի լաբորատորիաներով, արհեստանոցներով, ծանոթացան համալսարանում գործող մասնագիտություններին, ընդունելության կարգին, ստացան հստակ պատասխաններ իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ:
Թողնել մեկնաբանություն