Այսօր 118-ում տոնական և ուրախ տրամադրություն էր: Ինչպես Հայաստանի Հանրապետության հանրակրթական բոլոր հաստատություններում, մեր դպրոցում նույնպես հնչեց դպրոցական առաջին զանգը: Ավանդական և ոչ ավանդական բարեմաղթանքներ, անկեղծ ժպիտներ, հուզմունք․․․
Հանդիսությունը իր ոգեշունչ խոսքով իմաստավորեց Գերաշնորհ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, որը նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն էր բերել։
Գիտելիքի օրվա առթիվ դպրոցականներին ողջունեցին նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի գնդապետ Աշոտ Մանվելյանը, դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը:
Թողնել մեկնաբանություն