Ավարտվեց քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլը
2018թ․ ապրիլի 2-ին և 3-ին Երևանի թիվ 118 ավագ դպրոցում անցկացվեց քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլը: Օլիմպիադային մասնակցելու իրավունք էին ստացել թվով 102 աշակերտ, որին մասնակցեցին 95-ը։
Օլիմպիադան անցկացվեց երկու փուլերով՝ 1-ին օրը – տեսական և 2-րդ օրը – գործնական։ Տեսական փուլի արդյունքների ամփոփումից հետո թվով 31 աշակերտ հնարավորություն ստացավ մասնակցելու գործնական փուլին։ Գործնական փուլի արդյունքների ամփոփումից հետո երկու փուլերի հանրագումարում 1-ին կարգի դիպլոմի արժանացան 4 աշակերտ, 2-րդ կարգի դիպլոմի՝ 3, 3-րդ կարգի դիպլոմի՝ 8 և գովասանագրերի՝ 16 աշակերտները։ Դիպլոմների հանձնման ժամանակ ներկաներին ողջունեց և իր բարեմաղթանքները հայտնեց քիմիայի հանրապետական հանձնաժողովի նախագահ Լիդա Արշակի Սահակյանը։
11-րդ և 12-րդ դասարանների դիպլոմակիր աշակերտները հնարավորություն ստացան մասնակցելու միջազգային օլիմպիադայի 4 մասնակիցների ընտրության մրցույթին։
Թողնել մեկնաբանություն