Սեպտեմբերի 26-ին կայացավ ՀՀ ԿԳՆ «Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 2017-2018 ուստարվա ծնողական խորհրդի առաջին նիստը: Ըստ օրակարգի՝ հաստատվեց դպրոցի ծնողական խորհրդի կազմը, ծնողական խորհրդի կանոնադրությունը, ընտրվեցին ծնողական խորհրդի նախագահը և քարտուղարը: Օրակարգում էր նաև դպրոցի ծնողական խորհրդի կազմից կառավարման խորհրդի անդամի թեկնածուի ընտրության հարցը: Տնօրենը ծնողական խորհրդի քննարկմանը ներկայացրեց 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական տարբերակը:
Թողնել մեկնաբանություն