Հայտարարվում է մրցույթ` ՀՀ «Երևանի Ա. Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի պատմության (11 դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվելու է ` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույց անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.
– դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3×4 չափի,
– բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
– անձը հաստատող փաստաթուղթ,
– «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ի մասին համապատասխան`
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային
գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
– ինքնակենսագրություն (Ձև 5),
– այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող
փաստաթուղթ,
– ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ
– հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր (առկայության դեպքում),
– որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև ապրիլի ——-ը ներառյալ, ամեն օր`ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա ապրիլի ——-ին`ժամը 14:00-ին, ՀՀ Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցում․ հասցեն` ք. Երևան, Արզումանյան 8: Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 39-10-70 հեռախոսահամարով։
Փաստաթղթերի ընդունման, մրցույթի իրականացման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կտրվեն մրցույթի մասին հայտարարությունը «Կրթություն» շաբաթաթերթում հրապարակվելուց հետո։
The Jili slots on this site are hitting different today. The graphics are crisp and the wins are coming in. Visit ph8jili for the best slot action.