Հունվարի 27-ին հ. 118 ավագ դպրոցում կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հերթական խաղը: Խաղը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին: Երաժշտական ընդմիջմանը ելույթ ունեցավ 10-րդ ֆիզմաթ դասարանի սովորող Կարինա Ասատրյանը: Նրա կողմից «Բալլադ զինվորի մասին» երգի կատարումը ավելի ոգևորեց խաղացողներին : 10-րդ ֆիզմաթ դասարանի թիմը հաղթեց գիտակներին, սակայն եզրափակիչ փուլ անցնելու համար դեռևս պետք է խաղա 10-րդ պատմագիտական դասարանի թիմը:
Թողնել մեկնաբանություն