Սույն թվականի մայիսի 4-ից 6-ը ՀՀ ԿԳՆ Ա․ Երզնկյանի անվան հ․ 118 ավագ դպրոցում ուսուցիչներ Վ․ Ղազարյանի և Մ․ Խաչատրյանի կողմից իրականացվեց «Առաջին անգամ ընտրող» իրազեկող ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը՝ Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ։
Դպրոցի 60 սովորողներ մասնակցեցին ծրագրին։ Նրանցից հինգը առաջադրեցին իրենց թեկնածությունը։
Թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրերը և իրականացրին իրենց քարոզարշավը: Բոլոր թեկնածուները ներկայացան ինչպես հարկն է:
Հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, տեղի ունեցավ ընտրախաղի երրորդ՝ վերջին փուլը: Անցակցվեցին ընտրություններ, որի արդյունքում խաղի հաղթող ճանաչվեց Լիլիթ Վարդանյանը: Ընտրությունները անցան թափանցիկ և առանց որևէ խախտումների: Դիտորդները չունեին որևէ բողոք: Հաջողվեց կազմակերպել արդար և թափանցիկ ընտրություններ։
Թողնել մեկնաբանություն