Այսօր դպրոցում տեղի ունեցավ դաս-գիտաժողով՝ «Հանուն առողջ ապրելակերպի» խորագրով։ 9ա դասարանի սովորողները քիմիայի ուսուցչուհի Ա․ Խաչիկյանի ղեկավարությամբ լաբորատորիայում ներկայացնում էին ծխախոտի, էթանոլի և թմրանյութերի մասին իրենց պատրաստած սահիկները(սլայդները) և կատարում հետաքրքիր փորձեր։
Դասի վերջում աշակերտները մեկնաբանեցին դաս-գիտաժողովի խորհրդանիշը և նիկոտինի էթանոլի բացասական ազդեցությունը օրգանիզմի առողջության համար։
Թողնել մեկնաբանություն