• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

  • 27/05/2022

<<Մեր անմահները>>

<<Մեր անմահները>>

<<Մեր անմահները>> 683 1024 118 ավագ դպրոց
Մարտի դաշտ, հավատ, պայքար հերոսություն,ոչ մի քայլ ետ․ այդպես էին մտածում ու կռվում 44 օրյա պատերազմի ընթացքում մեր անմահները” համար 118 ավագ դպրոցն ավարտած հերոս տղաները։ Նրանք ընկան կռվում իրենց մտքում ու հոգում ունենալով հայրենիքը որպես բացարձակ արժեք։Համար 118 դպրոցի դահլիճում Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տոնի նախօրեին կայացավ մեր անմահներին նվիրված հուշ-ցերեկույթը։ Արդ կարճ րոպեների ընթացքում նրանք մեզ հետ էին իրենց լուսավոր տեսքով , երազանքներով, մտքերով, հույզերով․․․․․․Միջոցառումը շարունակվեց դպրոցի բակում, որտեղ տեղի ունեցավ <<Մեր անմահները>>խորագրով հուշաքարի բացումը։ Ներկա էին ծնողները ,ընկերները և բազմաթիվ հյուրեր։ Բոլորը տպավորված էին և հուզված։ Հավերժ փառք մեր հերոսներին։
Просмотрено Armine Ohanyan в Суббота 9:52
Ввод
Написать в Armine Ohanyan

Թողնել մեկնաբանություն