Հ. 118 ավագ դպրոցում փետրվարի 23-ին կայացավ ավանդական դարձած «Լավագույն ընթերցող»(«Лучший чтец») մրցույթը: Մրցույթին մասնակցեցին դպրոցի 10-11-րդ դասարանների սովորողները: Ընթերցվեցին Բ. Պաստեռնակի, Ա. Պուշկինի, Մ. Լերմոնտովի և այլ հեղինակների` տարբեր ժամանակների ստեղծագործություններ: Հաղթողներ ճանաչվեցին 11-րդ բնագիտական դասարանի սովորողներ Ալիսա Հակոբյանը, Անի Գեղամյանը և 10-րդ տնտեսագիտական-1 դասարանի սովորող Աստղիկ Գևորգյանը: Նրանք արժանացան պատվոգրերի:
![](https://118highschool.am/wp-content/uploads/2021/03/154172865_455993245447049_1875680084063705064_n-1920x1440.jpg)
Թողնել մեկնաբանություն