Մայիսի 15-ին հ. 118 ավագ դպրոցի 10-րդ պատմագիտական դասարանի սովորողների համար կազմակերպվեց ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների համատեղ նախաձեռնած հանդիպում «Քո արվեստը դպրոցում» նախագծը ներկայացնող Ք. Խուրշուդյանի հետ, որը դասարանում անցկացրեց «Թափոնների վերամշակում» թեմայով խմբային աշխատանք: Դասը հետաքրքրեց սովորողներին, նրանք մեծ ակտիվությամբ կազմակերպեցին քննարկում և արտահայտեցին իրենց տեսակետները:
Թողնել մեկնաբանություն