• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

  • 04/02/2022

Հայտարարություն

Հայտարարություն

Հայտարարություն 1024 602 118 ավագ դպրոց

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ «Երևանի Ա. Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի (24դասաժամ) ուսուցչի թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվելու է ` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույց անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.

– դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3×4 չափի,

– բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

– անձը հաստատող փաստաթուղթ,

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ի մասին համապատասխան`

աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային

գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

ինքնակենսագրություն (Ձև 5),

– այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող

փաստաթուղթ,

– ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ

հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող

փաստաթղթեր (առկայության դեպքում),

– որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 2022 թ. փետրվարի 17ը ներառյալ, ամեն օր`ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա 2022 թ. փետրվարի 23-ին`ժամը 13:00-ին, ՀՀ Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցումհասցեն` ք. Երևան, Արզումանյան 8: Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 39-10-70 հեռախոսահամարով։

2 Մեկնաբանություններ
  • pin777loginregister 06/09/2026 at 11:01

    The login process is seamless and the bonuses are actually worth it. I’m really enjoying my time on pin777loginregister so far.

  • phjuanph 07/09/2026 at 11:50

    I’ve tried a few sites lately, but this one really stands out for its smooth interface. Definitely spending more time on phjuanph from now on!

Թողնել մեկնաբանություն