2022թ. մայիսի 7–ին ՀՀ ԿԳՄՍՆ Ա․Երզնկյանի անվան հ․ 118 ավագ դպրոցը կազմակերպում է«Ես բնագետ եմ» խորագրով ամենամյա աշակերտականկոնֆերանսը: Կոնֆերանսին կարող են մասնակցել 7-12-րդդասարաններում սովորողները։
Կոնֆերանսի նպատակն է՝
• Խորացնել բնագիտական առարկաների գիտելիքները՝ գիտահետազոտական աշխատանքի փորձով
• Ծանոթանալ գիտական արդի խնդիրներին և նրանցլուծման ժամանակակից մոտեցումներին
• Նպաստել հանրապետության տարբեր դպրոցներում բնագիտությամբ հետաքրքրվող սովորողներիհամագործակցությանը
• Սովորողների մոտ ձևավորել մեծ լսարանի առջև ելույթունենալու հմտություններ
• Նպաստել հանրակրթություն–գիտություն, դպրոց–բուհկապերի ամրապնդմանը:
Կոնֆերանսը ընթանալու է երեք փուլով՝ գլխավորզեկուցումներ, զեկուցումներ խմբերում, ուսուցողականփորձարարական փուլ։
Գլխավոր զեկուցումներով հանդես կգան տարբերգիտական, կրթական հաստատություններ ներկայացնող կենսաբաններ, ֆիզիկոսներ և քիմիկոսներ։
Խմբերում զեկուցողները կլինեն ՀՀ դպրոցների՝ կոնֆերանսին հայտագրված սովորողները։
Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցությանվկայականներ, իսկ ընտրված լավագույն ելույթներըկարժանանան պատվոգրերի և մրցանակների։
Գրանցման հայտ կարելի է ներկայացնել և՛ որպեսունկնդիր, և՛ որպես զեկուցող։ Հայտերի վերջնաժամկետն է20.04.2022թ.:
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/yhdB9gbM9fpdwf4o8 , իսկտեղեկությունների համար՝ զանգահարել աշխատանքայինօրերին՝ ժամը 900-1600, (010)391070, (094)108908 հեռախոսահամարներով (https://118highschool.am/contact/) ։
Թողնել մեկնաբանություն