Դեռևս 2013 թվականից մեր դպրոցը համագործակցում է Երևանի պետական համալսարանի հետ: Համագործակցութունը բազմաբնույթ է: Պարբերական բնույթ է կրում տարբեր ֆակուլտետների դասախոսների սեմինար-քննարկումների անցկացումը դպրոցի սովորողների համար:
Այս անգամ դպրոցում էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Լ.Ս.Ասլանյանը: Հանդիպումը բնագիտամաթեմատիկական հոսքի 10-րդ և 11-րդ դասարանների սովորողների հետ էր: Թեման հետաքրքիր էր` Լիրիկական զեղում: Նմանատիպ հանդիպումները նպաստում են սովորողների` գիտությանը ավելի մոտ լինելուն:
Թողնել մեկնաբանություն