Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ս/թ դեկտեմբերի 12–ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան դահլիճում տեղի ունեցավ ԿԳ նախարարության հետ համագործակցաբար իրականացվող «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2017թ. մրցանակաբաշխությունը:
Հանդիսավոր ցերեկույթի շրջանակներում Վեհափառ Հայրապետի և ԿԳ նախարար տիար Լևոն Մկրտչյանի կողմից պարգևատրվեցին լավագույնները: Գեղարվեստական հայտագրով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տների սաները:
Մրցույթի հաղթողների շարքում էր նաև ՀՀ ԿԳՆ Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչ Հերիքնազ Կարապետյանը: Սրտանց և սիրով շնորհավորում ենք: Շնորհակալ ենք դպրոցում հաղթանակի շունչը անսպառ պահելու համար:
Թողնել մեկնաբանություն