Ուսուցչի տոնը h.118 ավագ դպրոցում առանձնահատուկ ձևով է նշվում: Այս անգամ անակնկալ էր այն, որ ուսուցիչների մուտքը դպրոց ուղեկցվեց պարային և վոկալային ողջույնով: Սակայն ամենակարևորը ինքնակառավարումն է, որն արդեն ավանդական է դարձել։ Սովորողները փոխարինում են ոչ միայն ուսուցիչներին, այլև տնօրենին, տնօրենի տեղակալներին։ Փոխարինում են այնպես, որ ուսուցիչները կատակում են․ “Մեզնից լավ են կազմակերպում”։
Թողնել մեկնաբանություն