• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

  • 22/12/2017

ՀԿՑ-ից դուրս գործող տասը կայքերից հաղթող ճանաչվեց Երևանի Արամայիս Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի կայքը

ՀԿՑ-ից դուրս գործող տասը կայքերից հաղթող ճանաչվեց Երևանի Արամայիս Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի կայքը

ՀԿՑ-ից դուրս գործող տասը կայքերից հաղթող ճանաչվեց Երևանի Արամայիս Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի կայքը 1024 800 118 ավագ դպրոց

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը տեղեկացնում է․

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած «Դպրոցական կայքերի» մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի և մարզերի 51 դպրոցներ (ցանկը կցվում է). Երևան՝ 9, Կոտայք՝ 11, Լոռի՝ 7, Սյունիք՝ 6, Արարատ՝ 5, Արմավիր՝ 4, Արագածոտն՝ 3, Գեղարքունիք և Շիրակ՝ 2-ական, Վայոց ձոր և Տավուշ՝ 1-ական դպրոց: Մրցույթի մասնակից դպրոցների 51 կայքերից 41-ը գործում են Հայկական կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցի http://schoolsite.am տիրույթում:

Մրցույթի հանձնաժողովն ուսումնասիրեց բոլոր կայքերը և ընտրեց դպրոցական կյանքը լուսաբանող, համագործակցությունը ներկայացնող և համակողմանի տեղեկատվություն տրամադրող, գեղեցիկ ձևավորմամբ, նյութերի մատչելի հասանելիությամբ առանձնացող կայքերը:

ՀԿՑ-ից դուրս գործող տասը կայքերից հաղթող ճանաչվեց Երևանի Արամայիս Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի կայքը (https://118highschool.am):

Ինչպես նշված էր հայտարարության տեքստում (http://ktak.am/index.php/am/events/view/16), ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում (WordPress համակարգի կաղապարով) ստեղծված և գործարկվող կայքերը գնահատվեցին առանձին: Մրցանակների արժանացան.

  • Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի կայքը(http://fantan.schoolsite.am/)՝ առաջին մրցանակ,
  • Լոռու մարզի ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցի կայքը(http://polytechvanhs.schoolsite.am)՝ երկրորդ մրցանակ,
  • Արարատի մարզի Արտաշատի Հովհ. Թումանյանի անվան հ.2 հիմնական դպրոցի կայքը (http://artashat2.schoolsite.am/)՝ երրորդ մրցանակ:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակից դպրոցներին և շնորհավորում հաղթողներին:

Դպրոցները, մրցանակների հանձնման արարողության մասին, կտեղեկացվեն լրացուցիչ:

 

Թողնել մեկնաբանություն