• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

  • 28/04/2021

«Իսկական հերոսը» 118-ից

«Իսկական հերոսը» 118-ից

«Իսկական հերոսը» 118-ից 1024 768 118 ավագ դպրոց

Ապրիլի 28-ին ամփոփվեց «Իսկական հերոսը» նախագիծը, որի շրջանակներում Երևանի դպրոցներում հայտարարվել էր շարադրությունների մրցույթ: Այդ մրցույթին մասնակցեցին նաև մեր դպրոցի սովորողներ Էլեն Ասատրյանը(11-րդ տնտեսագիտական դասարան) և Մարիա Ներսեսյանը (10-րդ բնագիտական դասարան): Սովորողներին հնարավորություն էր տրվել պատմելու իրենց հերոսի մասին՝ գրքային, հորինված կամ իրական։ «Իսկական հերոսը» հետաքրքիր այս նախագծի պրոդյուսեր Տաթևիկ Հարությունյանը նշեց, որ մրցույթին մասնակցել է երևանյան ավելի քան 150 դպրոց, ներկայացվել է մոտ 250 շարադրություն, որոնցից ժյուրին ընտրել է 10 լավագույններին: Նրանց կազմում ընդգրկվեց նաև Էլեն Ասատրյանը: Ապրիլի 28-ին տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ հաղթող ճանաչվեցին Երևանի երկու դպրոցների սովորողներ, որոնցից մեկը Էլեն Ասատրյանն է: Նա իր հաղթանակը նվիրեց պատերազմում զոհված ընկերոջը՝ Նարեկ Արմենի Սերոբյանին: Էլենը ստացավ հավաստագիր, ինչպես նաև իր շարադրության շնորհիվ դարձավ մեր դպրոցի հերոսը և հնարավորություն ընձեռեց դպրոցի բոլոր սովորողներին` անվճար դիտելու «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգությունը:

Թողնել մեկնաբանություն