2017 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցան դպրոցի` 2017-2018 ուստարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները: Սովորողները ընտրություններին բավականին լուրջ և պատասխանատու վերաբերվեցին: Ընտրությունների ավարտից հետո ընտրական հանձնախումբը կատարեց ձայների հաշվարկ: Աշակերտական խորհրդի նախագահի 3 թեկնածուներից ձայների մեծամասնությամբ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 12-րդ ֆիզմաթ/տնտեսագիտական դասարանի աշակերտ՝ Մարգարիտա Ղոչիկյանը:
Թողնել մեկնաբանություն