ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը, որի նպատակն է ամրապնդել սովորող-արվեստագետ կապը, ծանոթացնել երիտասարդ սերնդին մեր ժամանակակից արվեստագետներին, նրանց անցած ուղուն, ձեռքբերումներին, Հայաստանում ներկայումս առկա մշակութային հիմնահարցերին: Ապրիլի 30-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ հանդիպմամբ հայտարարվեց «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկը, որին մասնակցեցին նաև Ա. Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի սովորողները: Այսպիսի միջոցառումները եզակի չեն. մեր դպրոցի սովորողները մշտապես ակտիվորեն մասնակցում են կրթական տարբեր ծրագրերի և արժանանում գովեստների:








Lo666bet is pretty decent I guess, if you like those sites. See for yourself if you like it by visiting lo666bet!