2015 թվականից մեր դպրոցը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ: Համագործակություն հիմնական դպրոցների և 118-ի միջև: Համագործակցության հիմքում դպրոցում առկա լաբորատորիաների լայն հնարավություններն ու դպրոցի աշխատակիցների պատրաստակամ ու ջերմ վերաբերմունքն էր: Նախապես փոխհամաձայնություն ձեռք բերելով տնօրենների և առարկայական մասնագետների հետ առարկայի, կոնկրետ փորձի և անցկացման օրվա վերաբերյալ՝ իրականացվում է հանրակրթության որակի բարձրացմանը նպաստող համագործակցային միջոցառում:
Մեզ այցելեցին համար 168 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիները: Նրանք լաբորատոր փորձ անցկացրին քիմիա առարկայից: Ոգևորությունը կրկին մեծ էր: Համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, և առաջիկա փորձարարական դասերը կանցկացվեն ֆիզիկա և կենսաբանության լաբորատորիաներում:
Շնորհակալություն։
Շատ հետաքրքիր և կարևոր նախաձեռնության շարունակականությունն ապահովելու համար։Դպրոցների միջև համագործակցումը ստեղծում է մի հարթակ,ուր զարգանում են սովորողների ոչ միայն գիտելիքների յուրացման և կիրառման հմտությունները,այլ նաև ձևավորվում են սոցիալական կառուցողական միջանձնային հարաբերույուններ ստեղծելու կարողություններ։Սովորողները կարողանում են հաղորդակից լինել այլընտրանքային միջոցներով առկա գիտելիքի ամրապնդման տարբերակված եղանակների գործնական կիրառմանը։Ծանոթանում են ուսումնառության տարբեր եղանակներին,սովորում մշակել գիտելիքը հմտությանը ծառայեցնելու իրենց սեփական,անհատական ռազմավարությունը։