2015 թվականից մեր դպրոցը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ: Համագործակություն հիմնական դպրոցների և 118-ի միջև: Համագործակցության հիմքում դպրոցում առկա լաբորատորիաների լայն հնարավություններն ու դպրոցի աշխատակիցների պատրաստակամ ու ջերմ վերաբերմունքն էր: Նախապես փոխհամաձայնություն ձեռք բերելով տնօրենների և առարկայական մասնագետների հետ առարկայի, կոնկրետ փորձի և անցկացման օրվա վերաբերյալ՝ իրականացվում է հանրակրթության որակի բարձրացմանը նպաստող համագործակցային միջոցառում:
Այսօր մեզ այցելեցին համար 122 հիմնական դպրոցի 8-րդ դասարանցիները: Նրանք լաբորատոր փորձ անցկացրին քիմիա առարկայից: Ոգևորությունը մեծ էր: Համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, և առաջիկա փորձարարական դասերը կանցկացվեն ֆիզիկա և կենսաբանության լաբորատորիաներում:
Թողնել մեկնաբանություն