• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

  • 23/01/2020

118-Ը ՀՊՏՀ-ում

118-Ը ՀՊՏՀ-ում

118-Ը ՀՊՏՀ-ում 729 486 118 ավագ դպրոց

Հունվարի 22-ին մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպվեց հ. 118 ավագ դպրոցի 11-12-րդ դասարանների մի խումբ սովորողների այցը ՀՊՏՀ, որի դահլիճում կայացավ տեղեկատվական մեծ միջոցառում: Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը: Նա ապագա դիմորդներին խորհուրդ տվեց երկար մտածել մասնագիտության ընտրության հարցում, իմաստավորել բարձրագույն կրթության դերը և կոչ արեց մասնագիտություն ընտրելիս առաջին հերթին առաջնորդվել անձնական նախասիրու-թյուններով: Ընդգծեց, որ ՀՊՏՀ-ն երաշխավորում է այնպիսի որակյալ կրթություն ապահովել, որը կդառնա նրանց վաղվա օրվա հաջողության գրավականը: Այնուհետև ֆակուլտետային ուսանողական խորհուրդների բոլոր նախագահները ներկայացրին իրենց ֆակուլտետների և մասնագիտությունների առավելությունները, ստուգեցին նաև ապագա

ուսանողների տնտեսագիտական գիտելիքները, կազմակերպեցին ինտելեկտուալ խաղեր`

հաղթողներին հանձնելով նվերներ:

Տեղեկատվական միջոցառումը շարունակեցին «Էրազմուս+» ծրագրի շրջանավարտները, որոնք անդրադարձան համալսարանի միջազգային շարժունության ծրագրերին` մասնավորապես «Էրազմուս+»-ին: Նրանք սովորողներին պատմեցին արտերկրում ուսումնառությունից ստացած իրենց վառ տպավորություններին:

Դիմորդներին ընդունելության գործընթացի կարևոր կետերի մասին օգտակար տեղեկություններ փոխանցեց ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար, կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը:

Հյուրընկալությունն ամփոփվեց բուհում շրջայցով` ծանոթացնելով ֆակուլտետներին, բուհի ենթակառուցվածքներին:

Սովորողները ամբողջությամբ տեղեկացված և լավ տպավորությամբ վերադարձան:

Թողնել մեկնաբանություն