11 ֆիզմաթ/տնտես դասարանի աշակերտուհի Անի Գևորգյանը վերջերս փոխանակման ծրագրով մեկնել էր Գերմանիա:
Ծրագրի շրջանակներում Հայաստանի ու Գերմանիայի ներկայացուցիչները միմյանց հետ կատարել էին փորձի փոխանակում ու ներկայացրել էին իրենց երկրի մշակույթն ու խոհանոցը:
Թեման եղել էր կախվածությունները, Անին ներկայացրել էր Հայաստանում ծխախոտի կախվածության ու հնարավոր լուծումների մասին: Այցեր են կատարվել նաև ՄԻԱՎ-ի վարակման, թմրադեղերի կախվածության կենտրոններ, Կարլսրուհեի քաղաքապետքարան, Գերմանական Կարմիր Խաչի առաջին բուժօգնության կենտրոն ու մի շարք թանգարաններ:
Բացի դրանից հայկական պատվիրակությունը շրջել է Գերմանիայի տեսարժան վայրերով ու ներկայացրել Հայաստանի թավշյա հեղափոխությունը:
Անին շատ տպավորված էր վերադարձել Գերմանիայից:
Թողնել մեկնաբանություն