• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

  • 08/11/2021

Հայտարարություն

Հայտարարություն

Հայտարարություն 1024 602 118 ավագ դպրոց

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ «Երևանի Ա. Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի մաթեմատիկայի (24 դասաժամ), հայոց լեզվի (11 դասաժամ) և ֆիզկուլտուրայի (20 դասաժամ) ուսուցիչների թափուր տեղի համար: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվելու է ` ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույց անցկացնում առանձին: Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել.

– դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3×4 չափի,

– բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),

– անձը հաստատող փաստաթուղթ,

– «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ի մասին համապատասխան`

աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային

գրքույկի պատճենը (առկայության դեպքում),

– ինքնակենսագրություն (Ձև 5),

– այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող

փաստաթուղթ,

– ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ

– հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող

փաստաթղթեր (առկայության դեպքում),

– որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ։

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ, ամեն օր`ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից: Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին`ժամը 13:00-ին, ՀՀ Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցում․ հասցեն` ք. Երևան, Արզումանյան 8: Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 39-10-70 հեռախոսահամարով։

3 Մեկնաբանություններ
  • royalscasino 02/12/2025 at 21:41

    Royalscasino, eh? The name sounds fancy. I’d recommend checking it out and seeing if it lives up to the hype. Could be my next go to. Take a look: royalscasino

  • maxwinexchlogin 04/12/2025 at 18:37

    Maxwinexchlogin – the login process was straightforward, at least! Can’t say too much beyond that without getting in. Easy peasy lemon squeezy access at maxwinexchlogin!

  • noblejilibet 08/12/2025 at 22:19

    Noblejilibet, feeling fancy already! The site is definitely sleek, games are solid, and the vibe is good. Definitely worth a look if you’re trying to feel boujee while spinning reels. noblejilibet

Թողնել մեկնաբանություն