Հոկտեմբերի 19-ին հ. 118 ավագ դպրոցի 11-րդ բնագիտական դասարանում կազմակերպվել է բանավեճ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ` օգուտ, թե վնաս» թեմայով: Սովորողները բաժանվեցին երկու խմբի : Բանավիճում էին ակտիվորեն թե´ վնասի, թե´ օգուտի կողմնակիցները, բերում փաստարկներ, հետազոտության արդյունքներ: Վերջում սովորողները եկան այն եզրակացության, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ:
Թողնել մեկնաբանություն