Հունվարի 8-ից մինչև փետրվարի 9-ը սովորողների առողջ ապրելակերպին ուղղված միջոցառումների շրջանակներում 10-րդ դասարաններում կազմակերպվել է «Վնասակար սովորություններ» թեմայով զրույցներ: Սովորողները պատրաստեցին պաստառներ, որտեղ իրենց պատկերացումներով հետաքրքիր ձևով ներկայացրել էին, թե անհատի ձևավորման վրա ինչ ազդեցություններ կարող են թողնել վնասակար սովորությունները: Սովորողները մեծ ոգևորությամբ քննարկեցին պաստառները, սեփական մոտեցումները ցուցաբերեցին պաստառներում ներկայացված պատկերներին:
Թողնել մեկնաբանություն