Հ. 118 ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների մի խումբ սովորողների համար հունվարի 29- ին հանդիպում կազմակերպվեց Լիտվայի Կլայպեդա քաղաքի LCC միջազգային համալսարանի ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրին համալսարանի ընդունելության կարգը, ժամկետները, բաժինները, սովորելու պայմանները, այնուհետև պատասխանեցին սովորողներին հետաքրքրող հարցերին: Սովորողները ստացան ամբողջական տեղեկություն համալսարանի վերաբերյալ:
Թողնել մեկնաբանություն