Փետրվարի 5-ին կազմակերպվեց հ. 118 ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների մի խումբ սովորողների հանդիպումը ՀՊՄՀ-ի լրագրության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արթուր Բաղդասարյանի հետ: Նա ապագա դիմորդների հետ հետաքրքիր, ուսուցողական և բովանդակալից զրույց վարեց մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ, այնուհետև խոսեց լրագրողի մասնագիտության կարևորության, նրբությունների և պահանջարկի մասին: Նա ընդգծեց, որ ՀՊՄՀ -ն ապահովում է այնպիսի որակյալ կրթություն, որը նրանց ապագա հաջողությունների գրավականը կարող է դառնալ: Ծավալվեց անկաշկանդ զրույց, որի ընթացքում սովորողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Թողնել մեկնաբանություն