Նոյեմբերի 4-ին հ. 118 ավագ դպրոցի 11 սովորողներ մասնակցեցին ԿԳՄՍՆ աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից կազմակերպած «Դասարան+դասական» կրթական ծրագրին: Հինգ սովորողների շարադրություններն ընդգրկվեցին հաղթող 60 աշխատանքների շարքում: Այնուհետև նոյեմբերի 12-ից 16-ը նրանք մասնակցեցին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված հատուկ դասախոսություններին և դիտեցին ներկայացումներ: Ծրագրի 2-րդ փուլի ընթացքում առաջինում ձեռք բերված գիտելիքների հիման վրա նրանք մշակեցին մեկժամյա տևողությամբ դասեր, որոնք հենց իրենք` որպես ուսուցիչ պետք է ներկայացնեին իրենց դպրոցներում: 1-ին դասը ներկայացրին հ. 118 ավագ դպրոցի սովորողներ Արաքսյա Սարգսյանը և Էլեն Թևոսյանը: Դասախոսությանը անձամբ ներկա էին թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը և ծրագրի գլխավոր համակարգող Մանե Մկրտչյանը: Վարդան Մկրտչյանը դասը համարեց փայլուն դասախոսություն և փաստեց, որ ծրագիրն արդարացրել է իրեն:
Թողնել մեկնաբանություն