2018թ. փետրվարի 22-ին հ. 118 ավագ դպրոցում տեղի ունեցավ բազկամարտի մրցումներ, որին մասնակցեցին 10-12-րդ դասարաններում սովորող մի խումբ տղաներ: Մրցույթը անցկացվեց ըստ դասարանների, վիճակահանությամբ:
1-ին փուլում տասներորդցիների մեջ հաղթող ճանաչվեց 10-րդ տնտեսագիտական -2 դասարանում սովորող Գարիկ Մխիթարյանը, տասնմեկերորդցիների մեջ՝ 11-րդ տնտեսագիտական դասարանում սովորող Հարութ Հարությունյանը, տասներկուերորդցիների մեջ՝ 12-րդ պատմագիտական դասարանում սովորող Գարիկ Աբրահամյանը: 2-րդ փուլում միմյանց հետ մրցեցին 1-ին փուլի հաղթողները, որի արդյունքում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
1-ին տեղ- Գարիկ Մխիթարյան
2-րդ տեղ- Գարիկ Աբրահամյան
3-րդ տեղ- Հարութ Հարությունյան
Թողնել մեկնաբանություն