Հ. 118 ավագ դպրոցի 11-րդ ֆիզմաթ/տնտեսագիտական դասարանի սովորող Անի Գևորգյանը հոկտեմբեր ամսին Հայաստանի Եվրոպական երիտասարդական պառլամենտի անունից մեկնել է Բելառուս` որպես պատվիրակ մասնակցելու յոթօրյա քննարկում- աշխատանքների, որի շրջանակներում խմբով ստեղծել են լուծումների փունջ սննդի վատման վերաբերյալ: Այդ ամենը ներկայացրել են Գլխավոր ասամբլեայում, և ձայների 90% համաձայնությամբ այն անցել է Եվրոպական պառլամենտ: Անի Գևորգյանը Հայաստանի միակ պատվիրակն էր և հնարավորություն է ունեցել ներկայացնելու հայկական խոհանոցը, այցելել է Մինսկի պատմամշակութային վայրեր, թանգարաններ ու թատրոններ:
Թողնել մեկնաբանություն