• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

  • 14/03/2017

«Խազեր»-ը 118-ում

«Խազեր»-ը 118-ում

«Խազեր»-ը 118-ում 1024 768 118 ավագ դպրոց

Այսօր 118-ում մշակութային օր էր։ Դպրոցը հյուրընկալել էր Խազեր երգչախմբին։

Երգչախումբը ստեղծվել է մոտ 2 տարի առաջ՝ կամավոր, երաժշտասեր երիտասարդների նախաձեռնությամբ: Երգչախմբում երգում են տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր երիտասարդներ (երաժիշտներ, բնապահպաններ, ազգագրագետներ…), բայց բոլորին միավորել է ազգային երաժշտութունը տարածելու ու զարգացնելու գաղափարը: Դրա մի փոքրիկ մասնիկն էլ ներկայացնում է երգչախմբի անունը: Խազերը հին հայկական նոտագրությունն է, որը կարդալու բանալին կորսվել է 17-18-րդ դարերում և վերականգնվել 19-րդ դարում մեծագույն հայ երաժիշտ, ազգագրագետ Կոմիտասի կողմից: Ցավոք, 1915 թ.-ի թուրքերի կողմից իրականացված Հայերի ցեղասպանությունից հետո Կոմիտասի ձեռագրերի մի մասը կորսվեց: Դրանց մեջ կային Խազերի մասին աշխատություններ ու էլի՝ համաշխարհային երաժշտական ժառանգության համար բավականին թանկ նյութեր: Այժմ Խազագիտությամբ զբաղվում է երաժշտագետ, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, և հուսանք, որ մի օր մենք Խազերի օգնությամբ կերգենք մեր երգերը:
Երգչախմբի երգացանկի հիմնական մասը հենց կազմում են Կոմիտասի բազմաձայնած Հայ գեղջուկ և եկեղեցական երգերը: Դրանց թվում՝ աշխատանքային, ծիսական, սիրային-քնարական, հայրենասիրական պարային, և այլն…

Երգչախմբի կազմում է նաև 118-ի շրջանավարտ Արաքսյան, ում նախաձեռնությամբ էլ դպրոցի ներկայիս սովորողները հնարավորություն ունեցան ունկնդրելու «Խազեր»֊ին։

Թողնել մեկնաբանություն