• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

  • 24/01/2017

Աշակերտական խորհրդի հերթական աշխատանքային հանդիպումը

Աշակերտական խորհրդի հերթական աշխատանքային հանդիպումը

Աշակերտական խորհրդի հերթական աշխատանքային հանդիպումը 1024 768 118 ավագ դպրոց

Այսօր` հունվարի 24-ին, ՀՀ ԿԳՆ Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի հերթական նիստը․ աշակերտական խորհրդի նախագահ Գարիկ Աբրահամյանն առաջարկեց հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ դպրոցի սովորողների միջև անցկացնել հրաձգության մրցումներ: Աշակերտական խորհրդի անդամները մեծ ոգևորությամբ ընդունեցին նրա առաջարկը և ստացան համապատասխան հարձնարարականներ: Աշակերտական խորհրդի անդամները որոշեցին նաև ստեղծել դպրոցի շնորհալի սովորողների՝ մարզային և հանրապետական մարզական ու մշակույթի ոլորտում ստեղծագործական ու կատարողական մրցույթներից ստացած պատվոգրերը ներկայացնող պատի ստենդ(վահանակ):

Թողնել մեկնաբանություն