• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

  • 21/02/2015

131-ը 118-ում

131-ը 118-ում

131-ը 118-ում 1024 768 118 ավագ դպրոց

2015 թվականից մեր դպրոցը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ: Համագործակություն հիմնական դպրոցների և 118-ի միջև: Համագործակցության հիմքում դպրոցում առկա լաբորատորիաների լայն հնարավություններն ու դպրոցի աշխատակիցների պատրաստակամ ու ջերմ վերաբերմունքն էր: Նախապես փոխհամաձայնություն ձեռք բերելով տնօրենների և առարկայական մասնագետների հետ առարկայի, կոնկրետ փորձի և անցկացման օրվա վերաբերյալ՝ իրականացվում է հանրակրթության որակի բարձրացմանը նպաստող համագործակցային միջոցառում:

Այսօր մեզ այցելեցին համար 131 հիմնական դպրոցի 9-րդ դասարանցիները: Նրանք շրջեցին և ծանոթացան դպրոցին, դպրոցի լաբորատորիաների հնարավորություններին: Լաբորատոր փորձը անցկացվեց ֆիզիկա առարկայի Էլեկտրականություն բաժնից: Ոգևորությունը մեծ էր: Համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, և առաջիկա փորձարարական դասերը կանցկացվեն քիմիայի և կենսաբանության լաբորատորիաներում:

Թողնել մեկնաբանություն