• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

  • 25/12/2017

Դպրոցի մանկավարժները ստացան ևս երեք մրցանակ

Դպրոցի մանկավարժները ստացան ևս երեք մրցանակ

Դպրոցի մանկավարժները ստացան ևս երեք մրցանակ 480 342 118 ավագ դպրոց

Կայացավ «Նոր կրթական իրողության կայացման հիմնախնդիրները» թեմայով եռօրյա միջազգային գիտաժողովը՝ նվիրված «Բյուրակն» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Սպարտակ Մկրտչյանի հիշատակին: Գիտաժողովի երրորդ օրը նվիրված էր «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ-ի հիմնադրման 20-ամյակին։ Ամփոփելով 20 տարիների բեղմնավոր աշխատանքը՝ ասոցիացիան պատգևատրեց նախաձեռնության նպատակները իրականացնող տնօրեններին, ուսուցիչներին, մանկավարժական աշխատողներին։

Մեծ հպարտությամբ տեղեկացնում ենք, որ Արամայիս Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի մանկավարժները ստացաան ևս երեք մրցանակ։

Արամայիս Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը մանկավարժության բնագավառում երկարամյա անձնվեր և բեղմնավոր գործունեության համար պարգևատրվեց «Մանկավարժության նվիրյալ» պատվավոր տիտղոսով։ Արամայիս Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցի տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Մարիցա Օգանոզովան և ֆիզիկայի ուսուցիչ Սաթիկ Եղիազարյանը պարգևատրվեցին ասոցիացիայի պատվոգրով ասոցիացիայի կողմից իրականացվող քաղաքականության իրագործմանը, ինչպես նաև նորարարական և նորաներդնողական գործունեությանը ակտիվ մասնակցելու համար ։

Թողնել մեկնաբանություն