• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

  • 13/11/2019

11 ֆիզմաթ/տնտես դասարանի աշակերտուհի Անի Գևորգյանի հաջողությունները

11 ֆիզմաթ/տնտես դասարանի աշակերտուհի Անի Գևորգյանի հաջողությունները

11 ֆիզմաթ/տնտես դասարանի աշակերտուհի Անի Գևորգյանի հաջողությունները 1024 768 118 ավագ դպրոց

11 ֆիզմաթ/տնտես դասարանի աշակերտուհի Անի Գևորգյանը վերջերս փոխանակման ծրագրով մեկնել էր Գերմանիա:

Ծրագրի շրջանակներում Հայաստանի ու Գերմանիայի ներկայացուցիչները միմյանց հետ կատարել էին փորձի փոխանակում ու ներկայացրել էին իրենց երկրի մշակույթն ու խոհանոցը:

Թեման եղել էր կախվածությունները, Անին ներկայացրել էր Հայաստանում ծխախոտի կախվածության ու հնարավոր լուծումների մասին: Այցեր են կատարվել նաև ՄԻԱՎ-ի վարակման, թմրադեղերի կախվածության կենտրոններ, Կարլսրուհեի քաղաքապետքարան, Գերմանական Կարմիր Խաչի առաջին բուժօգնության կենտրոն ու մի շարք թանգարաններ:

Բացի դրանից հայկական պատվիրակությունը շրջել է Գերմանիայի տեսարժան վայրերով ու ներկայացրել Հայաստանի թավշյա հեղափոխությունը:

Անին շատ տպավորված էր վերադարձել Գերմանիայից:

Թողնել մեկնաբանություն